История / Новая и новейшая история / ARFD.AM >> Ռոստոմի ծածկագիր նամակ-հրահանգները

Ռոստոմի ծածկագիր նամակ-հրահանգները



Ռոստոմի ծածկագիր նամակ-հրահանգները


Rostom Stepan Zoryan ARFD
«Ռոստոմ» Ստեփան Զորյան

Օգտվելով 1905թ. հունվարին Ռուսաստանում սկսված հեղափոխությունից եւ Անդրկովկասի ցարական իշխանությունների թողտվությունից, 1905 թ. Փետրվարից կովկասյան թաթարները օսմանյան Թուրքիայի դրդմամբ սկսեցին իրականցնել արևելահայության բնաջնջման` վաղօրոք մշակված ծրագիրը: Տեղեկանալով դրա մանրամասներին` ՀՅԴ Արևմտյան Բյուրոն Ռոստոմի (Ստեփան Զորյան) գլխավորությամբ զորաշարժի ենթարկեց ողջ կազմակերպությունը` զենք, զինամթերք ու մարդուժ տեղափոխելով Անդրկովկաս: 1905-1906 թվականների ընթացքում Արարատյան դաշտավայրում, Զանգեզուրում, Ղարաբաղում, Դարալագյազում և այլ վայրերում արձանագրած դժվարին հաղթանակներով, հայությունը ոչ միայն պաշտպանեց իր գոյությունն ու պատիվը, այլև սեփական հայրենիքին վերատիրանալու քաղաքական հայտ ներկայացրեց։

Այս ամենը ձեռքբեր վեց արտասահմանից գաղտնի կերպով զենք ու զինամթերք տեղափոխելու, ՀՅԴ մարտական կազմակերպությանը և արևելահայ գյուղացիության մի մասին զենքի տակ դնելու միջոցով։


«Վէմ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ Երվանդ Փամբուկյանի կողմից ՀՅԴ կենտրոնական արխիվում հայտնաբերված ու վերծանված Արևմտյան Բյուրոյի ծածկագիր նամակ-հրահանգները բացահայտում են այն հսկայական կազմակերպչական աշխատանքը, որն իրականացվեց 1905 թվականի սկզբներին՝ Ռոստոմի անմիջական ղեկավարությամբ։ Այդ աշխատանքների ծավալն ու համակարգված բնույթը գալիս է ապա ցուցելու, որ հաշված ամիսների ընթացքում Անդրկովկասում ՀՅԴ-ին հաջողվել էր ստեղծել ինքնապաշտպանության կուռ համակարգ: Ակնհայտ է, որ Թուրքիայի ջարդարարական ծրագրերի (տե՛ս Նամակ թիվ 11) գործիքը դարձած կովկասյան թաթարների դեմ մղված 1905-1906թթ. ինքնապաշտպանական մարտերը Հայաստանի Հանրապետության ձևավորման գործընթացի նախերգանքն էին, իսկ նրանց կազմակերպիչը՝ նոր ժամանակների Հայոց պետականության հիմնադիրներից մեկը։


Վէմ համահայկական հանդես թիվ 2(27) հուլիս-սեպտեմբեր 2009 ներկայացվող փաստաթղթերը, որոնք տպագրվում են առաջին ան գամ, «Վէմ» հանդեսի հարգանքի տուրքն են 90 տարի առաջ` 1919 թ. հունվարի 18-ին Թիֆլիսում, 2-ая Тумановская փողոցի N38 շենքի (այժմ` Զ. Քվլիվիձե 52) երկրորդ հարկի այս համեստ բնակարանում կյանքին հրաժեշտ տված մեծ հայրենասերի` Ստեփան Գրիգորի Զորյանի՝ Ռոստոմի պայծառ հիշատակին։