История / Средние века / Կիլիկյան Հայաստան >> Կիլիկիայի հայկական պետության առաջացումը

Կիլիկիայի հայկական պետության առաջացումը


Ключевые слова
Պատմություն  Միջնադար  Ռուբինյան  Ռուբեն  Թորոս  Լևոն  Կոստանդին  Մլեհ  Զաբել  Սիս մայրաքաղաք  Հռոմկլա  1080  Cilicia  Kilikia  Ruben  Tarson  Adana  Sis  1198  Թորանյան Մինաս   

Автор: Թորանյան Մինաս Просмотров 14918
Опубликовано: 2012-03-05 00:00:00

Armenian Cilician coat, Կիլիկյան դրոշ
Կիլիկյան դրոշ
Cilicia Kilikia Կիլիկիա map image
Հայկական Կիլիկիա

Կիլիկիայի հայկական պետության պատմությունը կարելի է բաժանել երկու գլխավոր շրջանի.
ա) 1080 - 1198 թվականներ՝ հայկական պետության գոյացման և ամրապնդման ժամանակաշրջանը, երբ այն մեծ իշխանություն էր և
բ) 1198-1375 թվականները՝ նրա բարգավաճման և այնուհետև անկման շրջանը, երբ գոյություն ուներ որպես թագավորություն։

Ռուբինյան Կիլիկիան ծնունդ առավ միջազգային բարդ իրավիճակում։ Բյուզանդիայի, Սելջուկների ու Արաբական էմիրությունների, Անտիոքի խաչակիրների միջև մղվող կատաղի կռիների ժամանակ առաջացավ այս իշխանությունը։ Մարտերում լինելով վճռական, իսկ դիվանագիտության մեջ խոհեմ՝ նրանք կարողացան խոշոր պետությունների հակասութուններից քաղել օգուտ ի շահ հայրենիքի։

Ruben 1 Cilicia Ռուբեն 1 իշխան
Ռուբեն 1-ին 1025/85/ -1095

Ռուբեն 1ինի (1080-1095) և Կոստանդին 1ինի (1095-1100) օրոք հայ ավատատերերը իշխում էին Լեռնային Կիլիկիայի մեծ մասի և հարթավայրային Կիլիկիայի առանձին շրջանների վրա։ Ռուբեն 1ինի կառավարման տարիները համընկան Խաչակիրների առաջին արշավանքների(1096-1099) շրջանին։ Թորոս 1ինի(1100-1129) և Լևոն 1ինի( 11129-1137) օրոք հայկական իշխանապետությունը իր սահմաններն ընդարձակեց հյուսիսում և հատկապես հարավում, իր իշխանությունը տարածելով Կիլիկիայի մի շարք ծովափնյա շրջանների վրա։ Դրա հետևանքով սրվեցին հարաբերությունները խաչակիրների, Բյուզանդիայի և Սելջուկների միջև։ Ռուբինյանները մոտ կես դար ռազմական և դիվանագիտական պայքար էին մղում միաժամանակ երեք հակառակորդ մրցակիցների միջ պակաս վտանգավոր չեր նաև չորրորդ թշնամին՝ կենտրոնախույս հայ ֆեոդալները։Նրանք վաղուցվանից այստեղ հաստատված հայ ֆեոդալական

տների նեկայացուցիչներեն էին, որոնք բյուզանդական պաշտոնյաներ էին և չէին ցանանում իրենց տեղը զիջել Ռուբինյաններին։ Մոտ հարյուր տարի նրանք ակտիվ պայքար մղեցին կենտրոնական իշխանության դեմ։ Թեև 1137 թվականին (Լևոն 1-ինի օրոք) Բյուզանդիային հաջողեց իրեն ենթարկել Կիլիկիային, սակայն Թորոս 2-ին (1145-1169) հաջողվեց վերականգնել երկրի անկախությունը։ 1152 ին հայերը ջախջախեցին կայսրության պատժիչ բանակին։ 12-րդ դարի երկրորդ կեսին իշխաննությունն այնքան հզորացավ, որ մնացյալ հայ ավատական տները հարկադրված ենթարկվեցին նրան։


Calician Armenian Kingdom,Կիլիկյան Հայաստան 1080-1199
Կիլիկյան Հայաստան 1080-1199

Փաստորեն Կիլիկիայում ձևավորվում էր ֆեոդալական միապետություն իր հիերարխիայով ու կառավարման համակարգուվ, որը ղեկավարվում էր Ռուբինյաններիկողմից։ Մլեհի (1169-1175) օրոք

արտաքին քաղաքականության մեջ շրջադարձ կատարվեց դեպի արևելք։ Լինելով շրջահայաց ու դիվանագետ առաջնորդ՝ Մլեհը համագործկցեց հարևան իսլամադավան պետությունների հետ և մաքրեց Կիլիկիայի առափնյա շրջանները բյուզանդացիներից ու խաչակիրներից։ Արևելամետ քաղաքականության համար Մլեհը վճարեց կյանքով. ինչպես ժամանակին վճարել էր Պապ Արշակունին, նա գազանաբար սպանվեց որոշ ֆեոդալների ու եկեղեցականների կազմակերպած դավադրության արդյունքում։ Մլեհին փոխարինեց իր ազգական Ռուբեն 3-րդը, որը շարոնակեց երկրի հզորացման գործը և վերացրեց բյուզանդացիների վերջին հենակետը Կիլիկիայում։ Նրա օրոք հայկական պետության սամանները ձգվում էին Անտիտավրոս լեռներից մինչև Միջերկրական ծով և Սելևկիայից մինչև Ամանոսի լեռները։ Դեռևս Մլեհի օրոք պետության մայրաքաղաքը Վահկա ամրոցից տեղափոխվել էր հարավ, երկրի խոշոր տնտեսական կենտրոն՝ Սիս քաղաքը։ 12-րդ դարի վերջին քարորդում երկրին տնտեսական զարգացումը,նրա քաղաքական կշիռը Մերձավոր Արևելքում, միջազգային նպաստավոր պայմանները(Սելջուկների և Բյուզանդացիների թուլանալը և խաչակիրների ուժեղացումը) հող նախապատրաստեցին, որպեսզի հայկական հզոր իշխանությունը վերածվի թագավորության։


Leo(Levon 2), Լևոն 2-րդ
Լևոն 2-րդ Մեծագործ 1150/1187/-1219

Ռուբինյանների պետության հաստատուն լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հայոց եկեղեցու աթոռանիստը Անիից տեղափոխվեց

Կիլիկիայի արևելյան սահմանների մոտակայքում գտնվող Հռոմկլա ամրոցը, իսկ 1293 ին Սիս մայրաքաղաքը, ուր մնաց մինչև 1441 թվականը։ Կիլիկիան թագավորություն ճանաչվեց 1198 ին Լևոն երկրորդի (1187- 1219) օրոք։ Դառնալով իշխան նա կարողանում է ճնշել կենտրոնախույս խոշոր ավատատերերին և ստեղծել հզոր և հաստատուն պետություն։

Hromkla cast., Հռոմկլա
Հռոմկլայի բերդը
Hromkla, Հռոմկլա ավերակներ
Հռոմկլա

Նրա օրոք իշխանությունը պաշտպանված էր արտաքին բոլոր թշնամիներից։ Վարելով խելամիտ ներքին և արտաքին քաղաքականություն ստեղծում է միջազգային ճանաչում ստացած արժանապատիվ պետություն։ Այս ամենը նկատի ունենալով Գերմանիայի թագավորը 1196 -ին թագ ուղարկեց Լևոն 2 -րդին։ Իմանալով սրա մասին Բյուզանդիայի կայսր Ալեքսոսը մեծամեծ նվերներով, արքայական հաներձանք, առյուծակերպ դրոշներ ու պատվական քարերով ոսկյա

Cilicia Kilikia Կիլիկիա map image
Կիլիկիան և հարակից շրջանները 1135

թագ է ուղարկում Լևոն Բ-ին։ Թագադրումը տեղի ունենում 1198 թվականի հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան օրը Տարսոնի ս. Սոֆյա տաճարում։ Մեծահանդես արարողությանը ներկա էին Գերմանիայի, Բյուզանդիայի, Բաղդադի և այլ պետությունների պատվիրակները ութ օր շարունակվում են համաժողովրդական տոնախմբություններն ու զորահանդեսները։


Շուրջ մեկուկես դար էր անցել Բագրատունյաց Հայաստանի անկումից, և Մայր հայրենիքը ցնծույթյամբ ընդունեց հեռավոր Կիլիկիայում Լևոն Բ-ին «ամենայն հայոց թագավոր» օծման լուրը։ Լևոն 2-րդի օրոք Կիլիկիայի հայկական թագավորությունը ռազմական, տնեսական և մշակութային վերելք է ապրում։ Ընդարձակվում ու ամրապնդվում են երկրի սահմանները, հզորանում է բանակը, առևտրական արտոնյալ պայմանագրեր են կնքվում Վենետիկի, Ճենովայի, Ֆլորենցիայի, Պիզայի և այլ քաղաքների ու պետությունների հետ։ Բարեկարգվում են նավահանգիստներն ու բնակավայրերը, ճանապարհներն ու վանքերը և վերջիններիս կից հիմնադրվում են դպրատներ ու վարժարաններ։ Հայերեն են թարգմանվում համաշխահային գիտական ու գրական երկեր (կան այնպիսի գործեր որոնց միայն հյերեն թարգմանություններն են հասել մեր օրեր)։ Լևուն Բ-ն վախճանվում է 1219-ին և նրա մարմինը, ըստ կտակի, ամփոփվում է մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում, իսկ սիրտը՝ Ակներում։ Պետության հզորացման և ամրապնդման գործում իր մեծ ծառայությունների համար Լևոն Բ-ն պատմության մեջ մնաց Մեծագործ, Բարեպաշտ, Մեծահաղթ և Սքանչելի պատվանուններով։