История / Средние века / Կիլիկյան Հայաստան >> Ռուբինյանների արտաքին քաղաքականությունը

Ռուբինյանների արտաքին քաղաքականությունը



Սիս / Sis Cilician
Սսի ավերակները
Անարզաբա Anarzaba Cilician
Անարզաբայի բերդը

Իշխանության ստեղծումից ( 1080 ) մինչ թագավորության հաստատումն ( 1198 ) ընկած ժամանակահատվածում Ռուբինանները կարողացան ներքին ասպարեզում սանձահարելխոշոր ֆեոդալների անջատողական ձգտումները իսկ արտաքին ճակատում խելոք քաղաքականությամբ և համառ պայքարով ամրացնել և ընդարձակել իշխանությանսահմանները։ Նրանք արևելյան կոպիտ ուժի քաղաքականությանը կարողացան զուգակցել արևմտյան նուրբ ու հաշվենկատ դիվանագիտությունը և հասան ցանկալի արդյունքի։

Անատոլիա Anatolia 1200
Անատոլիան 1200 ականներին։

Քանի դեռ Բյուզանդացիները զբաղված էին Սելջուկ- թուրքերի դեմ պաշտպանություն կազմակերպելու գործով՝ սկսած Ռուբեն 1-ինից Ռուբինանները սկսեցին ամրանալ երկրի լեռնային մասում և մաքրել այն ընդիմադիր ֆեոդալ-ավատատերերից։ Երբ Սելջուկները 12-րդ դարի 30-40-ական թվականներին արդեն մասնատվել էին, իսկ Բյուզանացիները Մանազկերտի (1071) ճակատամարտի խայտառակ պարտությունից նահանջել էին Արևմուտք՝ այդ ժամանակ բյուզանդական կայսր Հովհաննես Կոմնենոսը հասկացավ, որ իր կայսրության հարավ-արևելյան անկյուններից մեկում ստեղծված հայկական իշխանությունը գրավելով նորանոր տարածքներ ձգտում է Միջերկրական ծովի ափերին իր բարեբեր հողերով ու հարուստ նավահանգիստներով։

Դաշտային Կիլիկիա հայերի առաջընթացին Բյուզանդացիները պատախանեցին ռազմական բախմամբ 1137 թվականին, արդունքում հայերը պարտություն կրեցին, գերի ընկավ Լևոն 1-ինը և ուղղարկվեց Կոստանդնուպոլիս։ Գերությունից փախած Լևոն 1-ինի որդին՝ Թորոս 2-րդը ( 1145-1169) Կիպրոսում կազմակերպում է ջոկատներ և նրանց օգնությամբ մաքրում է Կիլիկիան բյուզանդացիներից և վերականգնում իշխանապետությունը։ Ռուբինանների կողմից խելացի է օգտագործվում նաև խաչակրաց արշավանքները, որոնք ուղղված էին Բյուզանդացիների և Սելջուկ-թուրքերի դեմ։ Խաչակիրների երկու արշավանքներն ( 1096-1099 և 1147 ) էլ հայերը հմտորեն օգտագործեցին ի շահ Կիլիկիայի։ Հայոց իշխանությունը և Լևանտում ստեղծված խաչակիրների եվրոպական պետությունները դարձան մի հակաիսլամական և հակաբյուզանդական բռունցք։

Cilician Cavalery հեծյալ զինվոր
Լևոն արքան և Կերան թագուհին իրենց 5 զավակների հետ միասին

Ռուբինանների արտաքին քաղաքականության մեջ ավելի արգասաբեր եղավ Մլեհի ( 1169-1175 ) վարած քաղաքականությունը։ Պատմական հին աղբյուրներում Մլեհը ներկայացվում է անփառունակ և անարժան մի անձնավորություն այն բանի համար, որ նա արտաքին և մասամբ էլ ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ մտցրեց, որոնք դեմ էին միջնադարյան քաղաքականության դոգմաներին։ Մինչ Մլեհը Կիլիկյան իշխանները Բյուզանդացիների դեմ պայքարում հիմնականում դաշնակցում էին լատինական խաչակիր իշխանությունների հետ։ Մլեհը դիվանագիտական հարաբերությունների մեջ մտավ հարևան մահմեդական պետությունների հետ՝ հատկապես Հալեպի սուլթանության։ Մաքրելով պետական ապարատը հակառակորդներից ամբողջ կառավարական համակարգը հավաքում է իր բռի մեջ և Կիլիկիայի տարծքը մաքրում խաչակիրներից ու թշնամի մահմեդական տարրերից։ Տիրանալով որոշ ծովային նավահանգիստների Կիլիկիայի հսկողության տակ է դնում Արևելք-Արևմուտք առևտրական ճանապարհներ։ Սա բերում է տնտեսական առաջընթաց, որն էլ իր հերթին զագացնում է քաղաքական, ռազմական, մշակութային և իրավական համակարգերը։ Նրա օրոք վերաշինվեց և մայրաքաղաք դարձավ Սիս քաղաքը։ Անջատողական ձգտումներ ունեցող ավատատերերին ու կրոնական դոգմաներով շարժվող հոգևորականությանը դուր չեր գալիս այս քաղաքականությունը։ 1175 թվականին Սիս քաղաքում դավադրություն կազմակերպվեց և Մլեհը սպանվեց դաժան մահով։

Cilician Cavalery հեծյալ զինվոր
Կիլիկյան հեծյալ զինվոր

Նրան փորանինեց Ստեփանեի որդին Ռուբեն 3-րդը (1175- 1187), որը շարունակեց հորեղբոր գործը։ Նրա ժամանակ Իկոնայի սուլթանության օգնությամբ երկիրը մաքրվեց վերջին Բյուզանդիական վասալ Կիռ Սահակից։ Գերեվարված Կիռ-Սահակին հանձնում են Անտիոքի դուքսին և սրանով վերանում է վերջին Բյուզանդական հենակետը Կիլիկիայում։ Ամբողջ եկիրը միավորվեց հայկական իշխանության ներքո,որի սահմանները ձգվում էին Սելևկիայից մինչև Ամնոսի (Սև) լեռները։

Այսպիսով, ավելի քան հարյուրամյա համառ և արյունալի պայքարի գնով Կիլիկիայի հայերը կարողացան երկրից դուրս քշել բյուզանդացիներին, կազմակերպել ու ամրապնդել իրենց իշխանությունը, ձեռք բերել քաղաքական անկախություն և ստիպել Բյուզանիային ու հարևան այլ պետությունններին ճանաչել այն։ Վերոհիշյալ հաջողությունների հիմնակկան պատճառը Ռուբինանների վարած խելամիտ ներքին և հատկապես արտաքին քաղաքականությունն էր։ Ռուբինանների խելացի արտաքին քաղաքականության վառ օրինակներից է Մլեհի կողնորոշումը դեպի հարևան պետությունները, չնայած որ նրանք մահմեդական երկրներ էին։ Նա բյուզանդացինեի և խաչակիրների դեմ ( 1169-1176 ) մղած պայքարում կողմնորոշվեց դեպի սելջուկները։ Սակայն այդպիսի ժամանակավոր դաշինքները եզակի էին։

Cilicia Կոռիկոս
Կոռիկոսի ամրոցը
Cilicia Կոռիկոս
Կոռիկոսի ամրոցը

12-րդ դարից սկսած Կիլիկիան Հայաստանը սեղմված էր Եգիպտոսի և Իկոնայի սուլթանությունների միջև, որոնց հյուսիս-արևելյան ափերին։ Բոլոր Կոմնինյանները, Ալեքսեյ 1-ից (1081-1118) մինչև Ալեքսեյ 2-րդը(1180-1183), թշնամաբար են վերաբերվել Ռուբինանների մեծ իշխանությանը, քանի-որ Կիլիկիային դիտում դեմ նա պայքարում էր մերթ՝ միայնակ, մերթ՝ լատին-խաչակիրների հետ դաշնակցած։ Բյուզանդիան միշտ էլ թշնամաբար էր վերաբերվում Մեծ Հայքի նկատմամբ։ Նա էր, որ կործանեց Անիի Բագրատունիների պետությունը 1045 թվականին։ Նրա մեծապետական և ագրեսիվ ստրատեգիան միշտ էլ խոչընդոտել է Կիլիկյան Հայաստանի ստեղծմանն ու զարգացմանը։ Անհեռատես ու անհանդուրժող քաղաքականության շնորհիվ իրենցից վանեցին Կիլիկիային, որը կարող էր դառնալ քրիստոնեական վահան Միջերկրական ծովի էին որպես կայսրության անբաժանելի մաս։ Կայսրույունը 1136 թվականից անընդհատ հարձակումներ է գործել Կիլիկիայի վրա։

Toros Roslin
Կիլիկյան Մանրանկար /Թորոս Ռոսլին/

Թորոս 2-րդի հետնորդներին հաջողվեց երկիրը արևմուտքը մաքրել բյուզանդացիներից, իսկ արևելքը՝ խաչակիրներից։ Ռազմականից բացի վարում էին նաև ագրեսիվ կրոնակա քաղաքականություն, որի նպատակն էր հայ եկեղեցու ձուլումը հունական ուղղափառ եկեղեցուն։ Հունադավան դառնալով հայ եկեղեցին կհունացներ նաև հայ ազգին։ 1179 թվականին Հռոմկլայում հրավիրված հայ եպիսկոպոսների ժողովը 17 ձայնով ընդդտմ 15-ի մերժեց Մանուիլ կայսեր և Միխաիլ պատրիարքի եկեղեցիների միավորման առաջարկը։ Կայսրության եկեղեցական քաղաքականությունը ստիպեց հայերին «փրկություն» որոնել Հռոմի պապերի մոտ, որոնք էլ իրենց հերթին էին ջանում կաթոլիկություն ներարկել հայերի մեջ։ Ալեքսեյ Անգելոս 3-րդ կայսրը (1195-1203) Լևոն 2-րդ ին առաջարկեց եկեղեցիների միավորում և հետո 1196-ին արքայական թագ ուղարկեց նրան։

Լևոն 2-րդի կառավարման ամբողջ ժամանակաշրջանը (1187-1219) համարվում է Ռուբինանների արտաքին քաղաքականության հաղթանակների շրջան։ Նա շատ խելացիորեն կարողացավ օգտագործել միջազգային բարենպաստ պայմանները ի շահ հայկական պետության։ Արդյունքում նրա օրոք Կիլիկիան դարձավ Մերձավոր Արևելքի զարգացած պետություններից մեկը։ Նա նաև օգտագործեց խաչակիրների 3-րդ արշավանքը (1189), որի իրակացնողներն էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Բարբարոսա Շիկամորուսը, Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը։ Նպատակը Միջերկրականի արևելյան ափերին ստեղծված լատինական պետությունների պաշպանությունն էր Սալահ-էդ-Դինի արշավանքներից։ Ճանապարհ տալով խաչակիրներին Լևուն 2-րդը չեզոքացրեց նրանցից սպասվող վտանգը և ձեք բերեց դաշնակիցներ Սալահ-էդ- Դինից պաշպանվելու համար։

Cilician Armenia Կիլիկիա քարտեզ
Կիլիկյան Հայաստանը 1180-1375

Կիլիկյան պետության 2-րդ շրջանից անցնելուց առաջ հարկավոր է կանգ առնել նաև նրա ներքին քաղաքականության մի կարևոր հարցի վրա։ Ե'վ իշխանական, և թագավորակա'ն շրջանում, այն ֆեոդալական պետություն էր, ու կատարում էր գյուղացիության ու այլ աշխատավորական զանգվածների շահագործման ու դիմադրությանը ճնշելու ֆունկցիան։ Երկրի կառավարումը կենտրոնացնելու համար Ռուբինանները գրեթե մեկ դար շարունակ պայքարում էին կենտրոնախույս ուժերի դեմ։ Ներքին կյանքում նրանց մղած առաջադիմական պատերազմներ կարելի է համարել Օշինյանների և Նաթանայելյանների դեմ մղված պայքարը։ Արդյունքում այդ երկու հայկական հզոր իշխանական տները ենթարկվեցին կենտրոնական իշխանությանը։ Իշխելով երկար տարիներ Ռուբինանները Հեթումյաններին թողեցին տնտեսապես և քաղաքականապես հզոր պետություն։