История / Средние века / Կիլիկյան Հայաստան >> Կիլիկյան պետության անկումը։

Կիլիկյան պետության անկումը։



Armenian Cilicia Kilikia Կիլիկիա map
Հայոց Կիլիկիան 1199-1375
Hetum Mangu Cilicia Հեթում Մանգու Կիլիկիա
Հեթում և Մանգու /Կարակորոմ/

Հեթում 2-ից սկսած Կիլիկիան Հայաստանը սկսեց աստիճանաբար դեպի անկում ապրել։ Պետության թուլացման և աստիճանաբար քայքայման մեջ մեծ հանցանք ունեին լատինասերները։ Երկրի թուլացմանը շատ մեծ չափով ազդում էր նաև Լևոն 3-րդի բազմաթիվ որդիների միջև եղած երկպառակչական պատերազմները։ Հեթում 2-րդը կայուն բնավորություն չուներ և վարում էր ներքին ու արտաքին ոչ խելացի քաղաքականություն։ Որպես քաղաքագետ նա հենվեց դեպի Արևուտք՝ պապություն և կաթոլիկություն, որը կործանարար էր Կիլիկիայի համար։ Տվյալ պայմաններում երկրի համար ամենամեծ վտանգը Եգիպտոսի մամլուքներն էին ներկայացնում, ուրեմն Հեթում 2-րդը պետք է նրանց հետ լեզու գտներ։

Կոնստանտին Constantin Kilikia King
Կոնստանտին (3?) շրջապատված Հիվանդախնամների ասպետներով

Նա ինքն էր երկրում սերմանում թշնամություն, փոխանակ ստեղծեր միաբանություն։ Այդ նա էր, որ 1307 թվականին եկեղեցական ժողով հրավիրեց և ստիպեց նրան միավորման համար դիմել Վատիկանին։

Լատինական կողմնորոշումը արյունալի հետևանքների հասցրեց երիրը։ Միայն արքունիքն ու կաթողիկոսարանն էին կողմ կաթոլիկ եկեղեցու հետ միավորմանը (ունիթորական շարժում)։ Արտաքին վտանգի դեմ հանդիման ներքին գժտությունները կործանարար հետևանքներ ունեցան։ Արքունիքի լատինամոլությունը հասցրեց այն բանին, որ բոլոր հարևան իսլամադավան երկրները թշնամական դիրք բռնեցին հայերի հանդեպ։ Այս բոլորի հետ մեկտեղ Լևուն 5-րդի ժամանակ հաճախակի դարձան կենտրոնախույս գործողությունները, և կենտրոնական իշխանությունը հաճախ էր հարկադրված լինում զենքի դիմելու խռովարար իշխանների դեմ։ Արևմուտքից օգնություն հայցելը շատ թանկ նստեց Կիլիկյան Հայասատանի վրա։

Armenian Mongol Mamluk img
Հայ-մոնղոլական բանակը ընդեմ մամլուքների /Հոմսի ճակատամարտ 1281/

Եգիպտական սուլթան Մելիք-Նասիրը 1321 թվականին հարձակվեց Կիլիկիայի վրա և գրավեց Այաս քաղաքը։ Ճիշտ է հերոսական պաշտպանություն եղավ, բայց թշնամին գերազանց ուժեր ուներ և ստիպեց Լևոն 5-րդին կնքելու պայմանագիր Եգիպտոսի մայրաքաղաքում հետևյալ պայմաններով։ ա) Եգիպտական զորքերը ետ են քաշվում Կիլիկիայից։ բ) Հայկական թագավորությունը պարտավորվում է տարեկան 50,000 ֆլորին և Այաս նավահանգստի եկամտի կեսը վճարել Եգիպտոսի սուլթանությանը։ դ) Եգիպտոսը պարտավորվում էր իր ծախսերով վերականգնել ավերված ամրություններն ու բերդերը՝ բացառությամբ Այասի ամրությունների։ Բացի այդ, Կահիրեում հայկական պատվիրակությանը հասկացրել էին, որ Արևմտյան պետությունների հետ հայերի կապերը ցանկալի չեն, և հայերը պետք ե խույս տան այդպիսի կապերից։ Կիլիկիայի արքունիքը անհրաժեշտ հետևություններ չարեց Կահիրեի 1323 թվականի հաշտությունից ։ Չեր անցել մի քանի տարի, Լևոն 5-րդը դարձյալ դիմեց անմտածված քայլի։ Նա վերսկսեց բանակցությունները Վատիկանի ու եվրոպական այլ պետությունների հետ՝ խաչակրաց նոր արշավանքներ վերսկսելու և ռազմական օգնություն ստանալու հույսով։ 1329 թվականին ձերբակալվում և գլխատվում է Կոռիկոս ամրոցի տեր՝ Օշին պայլը, եղբոր՝ Սմբատ Գունդստաբլ մեծ զորավարի հետ միասին։

Hetum A Հեթում Ա Դրամ
Հեթում Ա դրամ
 Դրամ Հեթում և Զաբել Hetum Zabel
Հեթում և Զաբել
Օշին Ա Armenian Cilicia Kilikia Կիլիկիա դրամ money
Օշին Ա / Oshin 1

Վերջիններիս փոխարեն Կիլիկիա կանչվեցին Լևոն 5-րդի հորաքրոջ որդիները, Ջիվան և Բոհեմունդ եղբայրները, որոնց Օշինը դուրս էր վտարել Կիլիկիայից։ Լատինական տարրերի ազդեցության ուժեղացումը արքունիքում հեշտացրեց թագավորի լատինական քաղաքականության կիրառմանը։ Նա նորից 1331-ին դիմում է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպին և Հռոմի պապին, իսկ երկու տարի անց հատուկ դեսպանություն է ուղարկում Եվրոպա՝ նոր խաչակրաց արշավանքների և ռազմական օժանդակության խնդրանքով։ Ինչպես միշտ, այս անգամ էլ Արևմուտքը խոստումներից ու որոշ չափով նյութական օժանդակությունից այն կողմ չանցավ։ Արևմուտքը օգնության դիմաց առաջադրում էր իր նախնական պայմանը՝ ընդունել կաթոլիկություն։

Mari Մարի ճակատամարտ Լևոն3 Թորոս
Մարի ճակատամարտ /Լևոնը գեիի է ընկնում, Թորոսը՝ սպանվում 1266թ./

Ընդգծված լատինամետ քաղաքականության դրդապատճառներից մեկը արտաքին առևտուրն ու նրա ծավալումն էր, որի հիմական թիրախն էր Եվրոպան։ Առավել ևս կիլիկյան շատ առևտրականներ եվրոպացիներ էին, հատկապես՝ իտալացիներ, որոնք շահագրգռված էին եվրոպական պետությունների հետ դաշինքի ու Վատիկանի ազդեցության ուժեղացմանը։ Լևոն 5-րդի քաղաքականությունը ավելի ուժեղացրեց ներքին պառակտումը, սրեց արևմտյան քաղաքականության կողնմակիցների՝ ունիթորների, և հակաունիթորների պայքարը։ Խիստ բորբոքվեց Եգիպտոսի սուլթանության թշնամանքը Կիլիկիայի նկատմամբ։ 1335 թվականին նրանք նորից արշավեցին Կիլիկիայի վրա։ Մելիք-Նասիրի զորքերը հարձակվեցին հարավ-արևելյան շրջանների վրա։ Պատերազմը շարունակեց 1336 և 1337 թվականներին։ Եգիպտական զորքերը գրավեցին Մամեստիա, Ադանա, Այաս և Տարսոն քաղաքները հրկիզեցին շատ բնակավայրեր, կողոպտեցին երկրի հարստությունը և գերեվարեցին բազմահար մարդկանց։ Հայոց թագավորը ստիպված հաշտություն կնքելու առաջարկով դիմեց Մելիք-Նասիրին, որը կնքվեց 1337-ին։ Վերջինիս համաձայն Կիլիկիայի հարավ-արևելյան գավառները ՝ Սև լեռներից մինչ Ջհան գետը։

Ղազան Հեթում Դամասկոս
Ղազան խանը խնդրում է Հեթում Բ-ի օգնություն Դամասկոսյան արշավանքի համար/1303թ/

Լևոն 5-րդը խոստացավ բանակցություններ չվարել եվրոպական երկրների և Վատիկանի հետ, խզել նրանց հետ ունեցած կապերը։ Լատինամոլությունը շատ խանգարեց Կիլիկիային, որպեսզի նա կարողանա երկրի առողջ ուժերը միավորի և վարի այնպիի հեռատես քաղաքականություն, որ չհասնի այսպիսի ծանր ու անելանելի վիճակի։ 1337 թվականից Կիլիկիան բռնեց հոգեվարքի ու մահացման շրջան։ Այդ էլ դաս չեղավ արքունիքի համար։ Շարունակվեց արևմտյան սին ու անխոստում քաղաքական կուրսը, որին ընդիմացավ Հակոբ կաթողիկոսը։ Թագավորի և արքունիքի վարքագիծը խորացրեց երկրի պառակտումը։ Ժողովրդի մեծամասնությունը պահանջում էր պահպանել հայ-եգիպտական հաշտության պայմանները, երկիրը փրկել ահագնացող վտանգից։ Բայց թագավորն ու նորընտիր Մխիթար կաթողիկոսը զանց առան այդ բոլորը և շարունակեցին նախկին աղետաբեր քաղաքականությունը։ Այսպիսի ճգնաժամային պահին, 1342 թվականին, երիտասարդ հասակում հանկարծամահ եղավ թագավորը առանց ժառանգորդ թողնելու։ Լևոն 5-րդի մահվանից հետո գահը անցնում է ֆրանսիական Լուսինյանների կիպրոսյան դինասիայի ներկայացուցչին, որը մոր կողմից Հեթումյան էր։

Toros Roslin king Levon 5 Kilikia Toros Roslin
Լևոն 5

Դա Լևոն 5-րդի հորաքրոջ որդին էր՝ Ջիվան Լուսինյանը, որին փոխարինեց եղբայրը՝ Գվիդոն Լուսինյանը։ 1343 թվականին Գվիդոնին օծում են Կիլիկիայի հայոց թագավոր Կոստանդին 3-րդ անունով (1343-1344/5)։ Այսպիսով երկրում հաստատվում է Լուսինյանների դինաստիան։ Լուսինյանները առավել ևս շարունակեցին Լատինամոլ քաղաքական կուրսը, որը երկիրը տարավ բոլորովին անկման։ Կոստանդին 3-րդից հետո գահն անցավ ծագումով հայ Նզրեցիներին։ Լուսինյանների անխոհեմ քաղաքականությունից խիստ զայրացած՝ Իկոնայի սելջուկ-թուրքերը և գարմանացիները 1347-1348 թվականներին հարձակվեցին Պապեռոնի վրա և այն գրավեցին։ Շուտով մամլուքները գրավեցին Այասն ու նավահանգիստը։ 1355 թվականին մուսուլմանները ավարի ու ասպատակության ենթարկեցին Ադանա և Տարսոն քաղաքներն իրենց շրջակայքով։ Հինգ տարի հետո Հալեպի էմիր Բեկ-Թեմուրը, եգիպտական զորքերի գլուխ անցած, արշավեց Կիլիկիա և գրավեց այդ քաղաքները։ 1368 թվականին Տարսոնի մամլուքյան Մանչուկ էմիրը 60,000-անոց բանակով արշավեց Սսի վրա և պաշարեց այն, որը տևեց մի քանի տարի։ Մայրաքաղաքի համար մղված մարտերում սխրագործությունների ու հերոսության համար աչքի են ընկել հայոց սպարապետ Լիպարիտը և ամուսիններ Հեթումն ու Զարմանդուխտը։ Լիպարիտին ներբողներ են հյուսել Հովհաննես Թլկուրանցին և Սարգիս քերթողը։ Լևոն 6-րդը ցանկանում էր իր շուրջը համախմբել երկրի ողջ ուժերին, բայց ավա՜ղ, արդեն ուշ էր։ Լևոն 6-րդը եգիպտական հրամանատար Աբուբեքիրին առաջարկեց հաշտություն, սակայն մերժվեց։ Որքան էլ հայերը անձնուրացաբար են կռվում, բայց ուժերն անհավասար էին ու հուսեր չեն ներշնչում։ 1375 թվականի ապրիլին հայերը անձնատուր են լինում եգիպտացիներին։ Լևոն 6-րդը իր ընտանիքով գերի ընկնում և տարվում Հալեպ, իսկ այնտեղից՝ Կահիրե, և բանտարկվում։ Եվրոպական թագավորների միջամտությամբ թագավորը ազատ է արձակվում և տեղափոխվում Եվրոպա։ Հաստատվելով Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում ու դեգերելով Եվրոպայում նա փորձում էր նրանց օգնությամբ վերականգնել հայոց կիլիկյան գահը։

Լևոն Կիլիկիա Ֆրանսիա Levon Clicia France
Լևոն վերջին արքան /Ֆրանսիա/
Հեթում և Զաբել

Շուրջ 200 ամյա խաչակրաց արյունալի ու անպտուղ արշավանքներից հետո եվրոպական երկրները կորցրել էին իրենց հետաքրքրությաունը Մերձավոր Արևելքի նկատմամբ։ 10 տարի եվրոպական արքունիքների դռները թակելուց հետո Կիլիկիայի վերջին արքա Լևոն 6-րդը մեկուսանում է Ֆրանսիայի արքա Կառլոս 6-րդի կողմից իրեն տրամադրված փարիզյան պալատում։ Այսօր փարիզյան Սեն-Դենի արքայական դամբարանում դրված է Լևոն 6-րդի մահարձան-աճյունասափորը (ֆրանսիական հեղափոխության ժամանակ դամբարանը քանդվել է, իսկ աճյունը՝ անհետացել)։ Իսկ ի՞նչ ընթացք ունեցավ Կիլիկիայի հայության կյանքը թագավորության անկումից հետո։ Մի քանի իշխանական տներ ամրապնդվելով երկրի լեռնային շրջանների բերդերում շարունակեցին իրենց կիսաանկախ դրությունը։ Ժողովուրդը շուրջ հիսուն տարի շարունակեց պայքարը մինչև 1424 թվականը։ 1441 թվականի հայոց կաթողիկոսական աթոռը տեղափոխվեց Էջմիածին։ Դարավերջին Կիլիկիան նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։ Չնայած թուրք իշխաննությունների կրոնական ու տնտեսական ճնշումներին, ընդհուպ մինչև 20-րդ դարի կիզբը հայերը կարողացան գոյատևել Կիլիկիայում։ 1909մթվականի զարհուրելի ջարդերից հետո անգամ հայերը կազմում էին տեղի բնակչության մեծամասնությունը։ Բայց վրա են մեր ժողովրդի համար ամենաողբերգական տարիները, 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ և դրան հաջորդած տարիներին Կիլիկիան ամբողջովին հայաթափ է լինում։