История / Средние века / Կիլիկյան Հայաստան >> Կիլիկյան Հայաստանի արքայացանկը։

Կիլիկյան Հայաստանի արքայացանկը։



Ռուբինյաններ

Անուն

Կառավարման տարիներ

Այլ նշումներ

Ռուբեն 1

1080-1095

Եղել է Անիի Բագրատունյաց վերջին արքա Գագիկ 2-րդի մերձավորներից (ազգական ?), հետագայում Փիլատրոս Վարաժնունու վասալը։ Տիրել է Վահկա ամրոցին։ (1025-1095)

Կոստանտին 1

1095-1100

(?-1100/1102/1103) Ռուբեն 1-ի ավագ որդին

Թորոս 1

1100-1129

( ?-1129) Կոստանտին 1-ի որդին

Լևոն 1

1129-1140 (փաստացիորեն 1137)

( ?-1140 փետրվարի 14, Կոստանտինուպոլիս)Կոնստանտին 1-ինի որդին, Թորոս 1-ինի եղբայրը։ Մինչ թագավորելը՝ եղբոր գահակից զորավարը։ Զավակներն են Մլեհ, Ստեփանե, Թորոս և Ռայմոնդ

Թորոս 2

1145-1169

( ?-1169 փետրվարի 9) Լևոն 1-ինի որդին, 1143 ին փախել է Բյուզանդական գերությունից.գահը ժառանգել է եղբորից՝ Ստեփանեից։

Ռուբեն 2

1169-1170

(1165-1170) Թորոս 2-րդի որդին, խնամակալն է եղել Թովմաս Պայլը։ Գահազրկվել է հորեղբոր՝ Մլեհի, կողմից

Մլեհ

1170-1175

(1120-1170 մայիսի 15, Սիս-Փլավիոպոլիս) Գահընկեց է արել իր ազգական Ռուբենին և Թովմաս Պայլին։ Սպանվել է դաժան մահով։ Ռուեն 3-դը պատժել է Մլեհի դավադիրներին, իսկ Մլեհին արժանավայել թաղել Մեծքար վանքում։

Ռուբեն 3

1175-1187

(1145-1187 մայիսի 6) Մլեհի եղբայր Ստեփանեի և Հեթումյան դշխուհի Ռիթայի ավագ որդին։ Նրա գահակիցն էր եղբայրը՝ Լևոն զորավարը (Լևոն 2)։

Լևոն 2

1187-1219

(1150-1187 մայիսի 2) Գահը ժառանգել է եղբորից՝ Ռուբեն 3-րդից։ Թագադրվել և իշխանությունը վերածել է թագավորության 1198 հունվարի 6-ին։ Կինը՝ Սիվիլիա դը Լուզինյան։

Զաբել (Իզաբելլա)

1219-1252

(1216 հունվարի 27- 1252 հունվարի 23) Լևոն 2-րդի և Սիվիլիայի դուստրը։ Խնամակալ ՝ Կոնստանտին Պայլ։ Առաջին ամուսինն էր Լևոն 2 ի զարմիկ Ալիսի և Ռայմոնդի որդին՝Ռուբեն-Ռայմոնդը։ Երկրորդ ամուսինն էր Անտիոքի դուքս Ֆիլիպը (1222-1225)։ Երրորդ ամուսինն էր Կոնստանտին Պայլի որդի Հեթումը (Հեթում 1-ին)։


Հեթումյաններ

Անուն

Կառավարման տարիներ

Այլ նշումներ

Հեթում 1

1226-1269

(1213-1270)Զաբելի գահակից ամուսինը, Հեթումյանների արքայատոհմի հիմնադիրը։ Եղբայրներն են Սմբատ գունդստաբլը, Լևոն մարաջախտը, Օշին պայլը և Բարսեղ արքեպիսկոպոսը։Զավակներն են Լևոն 3-րդը, Թորոսը։

Լևոն 3

1269-1289

Հեթում 1-ինի և Զաբել թագուհու ավագ որդին։ Կինը՝ Կերան (կիռ Աննա ?) թագուհին։ Զավակներն են Հեթում 2-րդ, Թորոս 3-րդ, Սմբատ, Կոնստանտին 3-րդ, Օշին և Իզաբելլա (Զաբել )։ 1266թ. Մարիի ճակատամարտում մամլուքները ջախջախում են հայկական զորքը, Լևունը գերի է ընկնում, իսկ եղբայրը՝ Թորոսը սպանվում։

Հեթում 2

1289-1293/4

Լևոն 3-րդի որդին։1293/4 գահը զիջելով իր եղբայր Թորոսին, մտել է վանք։ Այլ աղբյուրներում նշվում է, որ Հեթում 2-րդը իշխել է 1289-1296, 1299-1301

Թորոս 3

1293/4-1294/5

Լևոն 3-րդի որդին։ Սպանվել է եղոր՝ Սմբատի կողմից։

Հեթում 2

1294/5-1296/7

Ավագանու պահանջով 1294/5– ից կրկին գահակալել է

Սմբատ

1296/7-1298

(1276–1311) Լևոն 3-րդի որդին։ Հեթում Բ թագավորի և Թորոսի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ Սմբատը, օգտվելով նրանց ժամանակավոր բացակայությունից, խլել է գահը և օծվել թագավոր։ Թորոս 3-րդին սպանել է, իսկ Հեթում 2-րդ կուրացրել։ Արաքսվել է երկրից և մահացել Էվբեա կղզում։

Կոստանտին 2

?1298-1299

Լևոն 3-րդի որդին, Սմբատից խլել է գահը։ Ավագ եղբոր՝ Հեթում Բ–ի դեմ կռվում պարտվելով, Կոստանդինը ձերբակալվել և աքսորվել է Կոստանդնուպոլիս, որտեղ և մահացել է։

Հեթում 2

1299-1307

1299– ին հայ իշխանները դարձյալ գահ հրավիրեցին Հեթումին։ 1301 ից եղել է թագավոր խնամակալ։ Անարզաբայի դավադրության (18.11.1307) զոհ։

Լևոն 4

1301-1307

Թորոս 3-րդի որդին։1301ից 12 տարեկան հասակում գահակցել է հորեղբորը Հեթում 2-ին։ Սպանվել է Հեթում 2-րդի և 40 հայ իշխանների հետ դաշնակից մոնղոլ զորավարի Փիլարղունի կողմից Անարզաբայում։

Օշին

1307/8-1320

Լևոն 3-րդի զավակներից։ Կոտորեց և երկրից դուրս քշեց Անարզաբայի դավադիրներին։

Լևոն 5

1320-1341/42

(1310-1342) Օշինի որդին, խնամակալն էր մոր (Զաբլուն) եղբայրը՝ Կոռիկոսի տեր Օշին Պայլը։ Օշին պայլը իր դուստր Ալիսին պսակում է Լևոնի հետ։ 1329 ին սպանել է տալիս Ալիս թագուհուն և աներոջը, ապա պսակվում Կիպրոսի թագավորի (Հենրիկոս2) այրու հետ։


Լուսինյաններ

Անուն

Կառավարման տարիներ

Այլ նշումներ

Կոնստանտին3 (Գվիդոն Լուսինյան)

1242/3-1244

Տյուրոսյան Ամորու և Լևոն 3-րդի աղջկա՝ Զաբելի որդին։ Մինչ նրա Կիլիկիա գալը թագավորել է եղբայրը (Ջիվան Լուսինյան)։

Կոնստանտին 4 Նզրեցի

1344/5-1362/3

Հեթում 1-ի եղբայր Կոնստանտինի թոռը, Բոլդուինի (մեծ մարաջախտ Բաղդին) որդին։

? Լևոն 6

1363-1364

Կոնստանտին 5

1365/7-1373

Հեթում 1-ինի եղբայր Կոնստանդինի թոռը։ Անվանապես նաև Երուսաղեմի թագավոր (1361-69)։ Սպանվեց լատինամոլների կողմից։

Լևոն 6 (? 7)

1373/4-1375

(1340/2-1395/9 Փարիզ) Անվանվում է նաև, որպես Լևոն 5 կամ Լևոն 6, հայրը՝ Ջիվան (Յոհան) Լուսինյան, մայրը՝ Սոլդանա վրացուհի, կինը՝ Մարգարիտա (Մարիուն) դը Սուաոն, որդին՝ Գվիդո, դուստրը՝ (ապօրինի զավակ) Մարիա։ Կաթոլիկ ։